Թարմ բանջարեղեն և մրգեր

Թարմ բանջարեղեն և մրգեր պետք է ուտել ամեն օր։ Առաջին՝ նրանց մեջ բազում վիտամիններ կան։ Երկրորդ, եթե սնվելուց հետո խնձոր կամ գազար ուտեք, կարող եք ազատվել ատամների վրա մնացած սննդի մնացորդներից։ Էմալը մաքրելու համար շատ օգտակար են նաև վարունգը, կաղամբը, տանձը։ Կարելի է ուտել նաև բրոկոլի․ բացի նրանից, որ այն հարուստ է կալցիումով, նաև ունի հզոր հակամանրէային հատկություններ։

Ծովային ձուկ

Ծովային ձուկը ֆտորի և ֆոսֆորի ամենատարածված մատակարարներից է, առանց որի կալցիումն անհրաժեշտ ձևով չի յուրացվի։

Երիկամ

Ատամների ձևավորման համար ևս մեկ կարևոր բաղադրիչ է D վիտամինը։ Այս վիտամինից շատ կա կովի երիկամներում։ Այստեղ ավելացնենք նաև սխտորը, ձուն և ծովամթերքը։

Բրինձ

Բրինձը նույնպես համարվում է անհրաժեշտ միկրոտարրերի աղբյուր։ Բրնձի մեջ կան մեծ քանակությամբ կալցիում, կալիում, մագնեզիում և շատ այլ բաներ, որոնք շատ օգտակար են ատամների և ընդհանուր օրգանիզմի համար։

Շոկոլադ

Շոկոլադը նույնպես մտնում է օգտակար մթերքներ ցանկի մեջ։ Օգտակար է հատկապես դառը շոկոլադը։ Այս շոկոլադում շաքարի քանակությունը շատ քիչ է, այդ պատճառով շոկոլադի օգտագործումը վնասակար չէ ատամների էմալի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել