Հայ մտավորականի աշխարհայացքն այսօր լավագույն դեպքում կերտվում է հայ և մասամբ էլ ռուս գրականության ու խոհափիլիսոփայական մտքի ազդեցությամբ։ Հայ հասարակությունն ու հայ մարդը ցանկանան, թե ոչ՝ ժամանակակից աշխարհի մասն են, թեև շատ թելերով էլ կապված են 19–րդ դարի հոգեբանությանն ու աշխարհայացքին, ահա մարդը, որ ցանկանում է խոսք ասել անցյալի ու ներկայի այս բարդ խառնուրդին, պետք է յուրացրած լինի գոնե Յունգի ու Ֆրոմի փիլիսոփայությունը: Այլապես նա կմնա մտավոր ու հոգևոր մարգինալիզմով ինքնասիրահարված մի խառնամբոխի ներկայացուցիչ։ Մտավորականությունը մասնատված է այնպիսի հարցերում, որոնք նրան հասանելի չեն։ Օրինակ՝ եթե կազմվի հարցաթերթիկ, որտեղ տեղ կգտնեն ընդամենը երկու հարց. «Ինչպե՞ս կարելի է լուծել մարդու խնդիրը» և «Ինչպե՞ս պայքարել չարորակ ագրեսիայի դեմ»: Քանի՞ հայ մտավորական կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս երկու հարցերին։ Իսկ դրանք քաղաքակրթական նշանակության հիմնարար հարցեր են, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր մտավորական։ Իսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունը և նրան հարակից թեմաները, հայ մտավորականները բավականին միասնական են, որովհետև… Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմնվում է այդ մթնոլորտը։ Իրականում այս ավանդույթն ու մթնոլորտը շատ բան են որոշում, դրանք կարող են միջակ մարդուն դարձնել լուրջ գործիչ, եթե խոսքը գնում է գերմանական ինտելեկտուալ ավանդույթի մասին, կամ մեծ պոտենցիալ ունեցող մարդուն վերածել մարգինալի, եթե խոսքը գնում է հայկական ինտելեկտուալ ավանդույթի ու ժամանակակից մտածողության մասին, որը իր գավառականության մեջ է կլանում մեծաթիվ ընդունակ մարդկանց ու նրանց վերածում միջակությունների։ 
Հ.Գ. Իմ կարծիքով մտավորականն այն մարդն է, ով նախ և առաջ մտածում է «как не странно», ոչ թե խոսում: Իսկ հետո իր մտքերն ի կատար է ածում: Այսօրվա երիտասարդության մեջ խելացի մտքեր կան, բայց քիչ ու մի տեսակ վախեցած, որովհետև շուրջն այնքան «տհասներ» կան, որ վախենում են մի բան ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել