Armsport.am-ը գրում է.

«Ինտերն» ամռանը մտադիր է փոխել թիմի գլխավոր մարզչին, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, միլանյան թիմի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան այս պաշտոնում դիտարկում է «Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և թուրինյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը:

Հիշեցնենք` այս պահին «Ինտերի» գլխավոր մարզիչը Լուչանո Սպալետին է, որի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»:

Միլանի «Ինտերը» 26 խաղից հետո 47 միավոր է վաստակել և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջնության առաջատարն այս պահին Թուրինի «Յուվենտուսն» է, որը 25 խաղից հետո 69 միավոր է վաստակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել