Ժամանակակից Ամերիկայի տնտեսական խնդիրներն էի ուսումնասիրում: Պարզվում է՝ աշխարհի ամենաինովացիոն երկրի թիվ մեկ տնտեսական մարտահրավերը հենց ինովացիաներն են: Անխուսափելի է, որ տեսանելի ապագայում մարդատար և բեռնատար տրանսպորտն անցնելու է ինքնակառավարման ռեժիմի: Սա ավիրելու է ԱՄՆ աշխատաշուկան և ողջ սոցիալական համակարգը, որովհետև ԱՄՆ բնակչության մոտ 25%-ն ապրուստը վաստակում է մեքենա վարելով: Լավագույն ուղեղները գլուխ են ջարդում, թե ի՞նչ անել, ինչպե՞ս միլիոնավոր մարդկանց դրդել նոր մասնագիտություններ յուրացնել, ինչպե՞ս ստեղծել նոր աշխատատեղեր: Ի դեպ, այս «ուխտը շուտով նաև մեր դուռն է չոքելու»: Թե բա՝ տնտեսական հեղափոխություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել