Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ով է եղել իր մանկության կուռքը:

«Իմ կուռքը եղել է Ռոբինյոն: Երբ փոքր երեխա էի, սիրում էի այն ամենը, ինչ նա անում էր: Միշտ ցանկացել եմ նմանվել Ռոբինյոյին»,- Նեյմարի խոսքը մեջբերել է Marca-ն:

Բացի այդ, բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, թե ինչ է դիտում ազատ ժամանակ.

«Ես այն տղան չեմ, որը շատ է ֆուտբոլ դիտում:

Երբ տանն եմ, նախընտրում եմ այլ մարզաձևերի հետևել, օրինակ՝ սիրում եմ բասկետբոլ դիտել: Ինձ իսկապես դուր է գալիս վայելել այլ մարզիկների ելույթները»,- ասել է Նեյմարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել