Չնայած դեռ ապացուցված չէ՝ Կարսում քանդվող շենքն իրականում Չարենցինն է , թե ոչ, բայց ենթադրենք՝ Չարենցի տունն է, ու եկեք պատկերացնենք, թե այդ նույն տունը Երևանում ի՞նչ տեսք կունենար։
Եթե ֆանտազիայից մի փոքր թույլ եք, ապա ասեմ, որ ոչ թե 2019 թվականին, այդ դեռ մի քանի տարի առաջ այդ տունը քանդած կլինեին ու տեղը նորաոճ ինչ-որ շենք սարքած կլինեին։ Հեռու չգնանք. Հայաստանում բազմաթիվ ոչ պակաս կարևոր շենքեր ու տներ կան, փորձե՞լ եք հետաքրքրվել դրանց ճակատագրերով։
Կամ էլի հեռու չգնանք, Չարենցի ենթադրյալ տան վիճակը դուք տեսա՞ք։ Փաստորեն, այսքան տարի այդ շենքի մասին որևէ մեկը չի մտածել, բայց հենց թուրքը որոշեց քանդել այն, միանգամից սկսեցիք տառապել այդ մտքից։ Թուրքից այլ բան էիք սպասո՞ւմ։ Գերեզման քանդող գազանը տունն ինչո՞ւ պետք է խնայի։
Հույս ունեմ՝ կհերքվի, որ դա Չարենցի տունն է եղել։ Մենք էլ գոնե կսկսենք ավելի սրտացավ լինել մեր պատմության նկատմամբ ոչ թե դրա քանդելու պահին, այլ մինչև դա։