Հայաստանի իշխանությունները ինչո՞վ են զբաղված, եթե ամենակարևոր խնդիրը` արտագաղթը, արհամարհում են: Հայաստանից հեռանում են ինչպես ապահովված ընտանիքները, այնպես էլ նրանք, ովքեր մի կերպ ավտոբուսի տոմս են հայթայթում Կրասնոդար կամ Սոչի հասնելու համար: Երիտասարդների ճնշող մեծամասնությունը երազում է Հայաստանից հեռանալու մասին: Երբ նրանց, ովքեր պատրաստվում են հեռանալ Հայաստանից, հարցնում ես, թե ինչու ես դիմում նման քայլի, ամենաշատ լսվող պատասխանը հետևյալն է լինում՝ այստեղ ի՞նչ կա, որ մնանք: Այս պատասխանի մեջ խոր իմաստ կա: Աշխատատեղերի քանակն ավելի քան քիչ է, գործազրկությունը մեծ է, արժանապատիվ աշխատանք գտնելը հրաշքի նման մի բան է: Նրանք էլ, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բախվում են վարչական և ոչ վարչական այն պատին, որից հետո արագացված տեմպերով սկսում են Հայաստանից հեռանալու գործընթացը:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանից ամենաշատն են ցանկանում արտագաղթել. Gallup:

Gallup-ը հարցման ժամանակ մարդկանց ուղղել է հետևյալ հարցը. «Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր, Դուք կհաստատեի՞ք բնակություն այլ երկրում, թե՞ կնախընտրեիք շարունակել ապրել Ձեր հայրենիքում»։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը.
Հայաստան՝ 40%
Մոլդովա՝ 32%
Ուկրաինա՝ 21%
Բելառուս՝ 17%
Ղրղըզստան՝ 16%
Ռուսաստան՝ 14%
Ադրբեջան՝ 14%
Վրաստան՝ 14%
Ղազախստան՝ 13%
Տաջիկստան՝ 11%
Թուրքմենստան 6%
Ուզբեկստան 5%

Հ.Գ.
Այն մնացած 60 տոկոսի 90 տոկոսն էլ տեղյակ չի՝ ինչ է կատարվում աշխարհում ու Հ1-ից ու «Արմենիա»-ից բացի ինֆորմացիայի ուրիշ աղբյուր չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել