Hraparak.am-ը գրում է.

2008 թվականի Մարտի 1֊ի արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին այսօր մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ. նրանք Ազատության հրապարակ էին եկել նախատեսված ժամից երկու ժամ առաջ եւ սպասում էին Փաշինյանին:

Հետաքրքիր էր, որ առաջին տիկին Աննա Հակոբյանը թիկնապահների ուղեկցությամբ եկավ Ազատության հրապարակ, սակայն չմոտեցավ մարդկանց, այլ ետնամուտքից մտավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ էլ սպասեց ամուսնուն: 
Արդեն երթին առաջին տիկինն ուղեկցում էր ամուսնուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել