Յուղերն աչքերի շուրջ մաշկի լավագույն խոնավացնող միջոցն են հանդիսանում, օգնում են ազատվել կնճիռներից և պահպանել երիտասարդությունը։
Ներկայացնում ենք տարբեր յուղերի օգտակար հատկություններն աչքերի շուրջ մաշկի համար։
1. Ձիթապտղի յուղն աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում։ Բավական է պարզապես բամբակի սկավառակները թրջել ձիթայուղի մեջ և 10 րոպեով դնել աչքերին։ Կարելի է 50 գրամ ձիթայուղն ավելացնել վիտամին E-ին և ամեն երեկո այս դիմակը դնել աչքերին ու պահել հինգ րոպե, իսկ հետո պարզապես սրբել անձեռոցիկով։
2. Քչերը գիտեն, որ աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի միջոցներից է նաև սերուցքային կարագը։ Կես ճաշի գդալ երիցուկն ու կես ճ/գ լորենու տերևների վրա եռացրած ջուր լցրեք և թրմեք 15 րոպե։ Այս լուծույթից 2 ճ/գ վերցնել և խառնել 1 ճ/գ պինդ սերուցքային կարագի հետ։ Կարելի է նաև 1 թ/գ գերչակի յուղ ավելացնել, այնուհետև այս բոլոր բաղադրիչները խառնել։ Պատրաստի կրեմն ամեն օր քնից առաջ քսել աչքերի շուրջը և կոպերին։
3. Աչքերի շուրջ կնճիռների դեմ օգտագործվում են նաև եթերային յուղերը։ Այս յուղերն աչքի են ընկնում բարձր կենսաակտիվությամբ, քանի որ ստացվում են սառը մամլման արդյունքում։ Կոմպրեսների համար կարելի է օգտագործել դեղձի, վարդի, նուշի և այլ յուղեր։
4. Հրաշալի միջոց է միմիկական կնճիռների դեմ նաև քունջութի յուղը։ Այն պետք է տաքացնել և քսել այն հատվածներում, որտեղ շատ են միմիկական կնճիռները, թողնել մոտ մեկ ժամ, այնուհետև մնացորդները սրբել թղթե անձեռոցիկով։