Analitik.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին դուր չեն գալիս որոշ փորձագետների այն հայտարարությունները, թե իր երկիրը Ռուսաստանի տզրուկն է: Նրա խոսքերով, ամեն ինչ հակառակն է՝ Ռուսաստանը Բելառուսին միշտ ավելի վատ պայմաններով է վարկ տրամադրում, քան՝ մյուս երկրներին:

«Ռուսաստանը Բելառուսին ատոմային էլեկտրակայան կառուցելու համար վարկ է տրամադրում 4,8 տոկոսով, իսկ Վյետնամին ու Հայաստանին՝ 3 տոկոսից պակաս: Ինչո՞ւ»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի  նախագահը հավելել է, որ իր ժողովուրդը ինքնասիրություն ունի ու երբեք տզրուկ չի դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել