Անկախության առաջին տարիներին Հայաստանին «նետված» էր չորս հիմնական մարտահրավեր՝ երկրաշարժ (հարյուր հազարավոր տնից զրկվածներով), պատերազմ (հարյուր հազարավոր փախստականներով), շրջափակում (մթով ու ցրտով) և ԽՍՀՄ-ի պես գերտերության փլուզում (իր բոլոր հետևանքներով): Հիմա լավն էին այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունները, թե վատը, էդքան էլ կարևոր չէ, կարևորը այն է, որ եթե համեմատում եմ այսօրվա Հայաստանի վիճակի հետ, ապա այս մարտահրավերներից, եթե որևէ մեկը այժմ չոքի մեր դուռը, ես կասկածում եմ, որ հնարավորություն կունենանք դիմակայել դրանցից նույնիսկ ամենաչնչինին:
Եթե մի քանի գյուղի կարկուտի տակից մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում դուրս գալ, էլ ի՞նչ ասես վերոնշյալ հնարավոր խնդիրների լուծման մասին ՉՉՉ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/546912988681489?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել