Բաղադրիչներ
- ջուր - 300 մլ
- ալյուր - 400 գ
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը, որի համար ձուն, ալյուրը, ջուրն ու աղը խառնում ենք։ Ալյուրն անցկացնում ենք մաղով, որպեսզի խմորի մեջ գնդիկներ չառաջանան։ Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։
Տապակը տաքացնում ենք, խմորն ալիքաձև տարածում ենք այնպես, որ ստացվի ծակոտկեն ցանց։ Ցանցանման խմորը մեկ կողմից մոտ 15 վայրկյան տապակում ենք, ապա դնում ափսեի մեջ։
Երբ խմորը սկսում է մգանալ, այն անմիջապես պետք է բարակ թիակով հանել տապակից։ Գործողությունը պետք է շատ զգուշությամբ անել, որպեսզի խմորը չփշրվի։
Որքան նուրբ է խմորը, այնքան ավելի ծակոտկեն է ստացվում խմորեղենը։
Խմորով անմիջապես կարելի է պատրաստել տարատեսակ քաղցրավենիքներ։ Այն որոշ ժամանակ կարելի է պահպանել պոլիէթիլենային թաղանթով կամ սրբիչով ծածկած տարայի մեջ։

Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/ղադեիֆի-խմոր-տան-պայմաններում/?fbclid=IwAR18uoSHwhRilNuFMOLqklwxp7uPEsmsBrbiB8UQ6ocsVy2Pyaq-M5Z4f0A
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել