Երբևէ նկատե՞լ եք, որ հանճարները հաճախ տարօրինակ արարքներ են անում։ Օրինակ՝ Վիկտոր Հյոգոն սափրել է իր գլխի կեսը, որպեսզի տնից դուրս չգա և ավարտին հասցնի իր վեպը, Չարլզ Դիքենսը սիրում էր այցելել Փարիզյան դիահերձարան և այլն։

Չարլզ Դարվին

Հանճարեղ բնախույզ և ճանապարհորդ, «Տեսակների առաջացում» գրքի հեղինակ Դարվինը բավականին հետաքրքիր սննդային նախասիրություններ ուներ։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ Դարվինը նավի վրա ոչ միայն ուսումնասիրում էր կենդանական աշխարհի բազմազանությանը, այլ նաև ուտում էր իրեն հանդիպած բոլոր կենդանիներին՝ չխնայելով անգամ միջատներին։

Բնախույզին հատկապես դուր էին գալիս զրահակիրները և «ինչ-որ կրծող, որը ուներ շոկոլադի գույն», իսկ ահա պումայից պատրաստված ռագուն նրան հիասթափեցրել էր։

Աբրահամ Լինքոլն

ԱՄՆ-ի 16-րդ նախագահը բոլոր կարևոր փաստաթղթերը պահում էր իր մոտ և դրանք միշտ տեղադրում էր իր գլխարկի մեջ։ Իսկ ոչ պակաս հայտնի մորուքը նա սկսեց աճեցնել այն ժամանակ, երբ մի փոքրիկ աղջիկ նրան ասաց, որ բոլոր կանայք սիրում են բակենբարդներ։

Վիկտոր Հյուգո

Հանճարեղ գրողը բավականին հետաքրքիր միջոց էր գտել իրեն աշխատեցնելու համար։ Նա իր տան աշխատողներին հրամայում էր տանել իր ողջ հագուստը, որպեսզի այլևս չկարողանա տնից դուրս գալ և չշեղվի վեպը գրելուց։ Երբ Հյուգոն աշխատում էր «Փարիզի Աստվածամոր տաճարի» վրա, վեպը ավարտին հասցնելու համար նա կիսով չափ սափրում է իր գլուխն ու մորուքը և մկրատը դուրս է նետում պատուհանից։

Ֆրիդրիխ Շիլլեր

Մի անգամ Գյոթեն աշխատասենյակում Շիլլերին սպասելիս տհաճ հոտ է զգում։ Հոտի աղբյուրը գտնելու համար նա բացում է արկղը և այնտեղ հայտնաբերում փտած խնձորներ։ Պարզվում է՝ այս մրգի հոտը ոգեշենում էր գրողին և օգնում էր նրան աշխատել։

Չարլզ Դիքենս

Չարլզ Դիքենսի ամենասիրելի զբաղմունքը փարիզյան դիահերձարաններ այցելելն էր։ Նա խոստովանել է, որ երբ Փարիզում էր լինում, ինչ-որ անտեսանելի ուժ նրան տանում էր դիահերձարան։ Հայտնի գրողը նաև շամպայնի դիետա էր պահում, որը նրան նշանակել էր մտերիմ բժիշկներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել