Ֆրանսիայում ամենատաք փետրվարյան օրն է։ Այս մասին հայտնել է Meteo-France օդերևութաբանական ծառայությունը։ Երկրում միջին ջերմաստիճանը +21․3 է՝ ըստ Ցելսիուսի։

Նշվում է, որ այս եղանակը գերազանցել է 1960-ի փետրվարի 28-ին գրանցված ռեկորդը։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը միջինում +20․2 է եղել։

Արդեն 10 օր է՝ Փարիզում ջերմաստիճանը +15-ից չի նվազում։ Փետրվարի վերջին օդերևութաբանները երբեք նման եղանակ չեն գրանցել, իսկ ջերմաստիճանը սկսել են չափել 1873-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել