Ողջույն երթուղայինում օրիորդներին մի թիզ նստելու տեղ առաջարկելով իրեն ասպետ երևակայող տղաներ և դեգրադացված ասպետի ի հայտ գալու մտքերով տոչորվող աղջիկիներ :) Գիտեմ, սիրելի հայուհի, որ դու մինչ այսօր ապրում ես այն միակին հանդիպելու թաքուն երազներով՝ նրան ասոցացնելով մի քաջարի ասպետի հետ: Իսկ դու երբևէ փորձե՞լ ես ի մի բերել քո բոլոր պատկերացումները ասպետների կերպարի մասին, փորձե՞լ ես հասկանալ, թե ո՞վ է մեր օրերում հավակնում ասպետի պատվավոր կոչմանը: Արի միասին երազենք.. դու կասես նա պետք է լինի.. ինչպիսի՞ն.. դե երևի գեղեցիկ, խելացի, համարձակ..
Իսկ դու՞ք տղաներ: Այդ ի՞նչ չափանիշներով է, որ ձեզ ասպետի կոչում եք շնորհում և սկսում ինքնահավանի ապխտած հայացքով քայլել փողոցներում: Քանի որ դուք չեք ուզում անկեղծանալ, այսօր կօգնեմ ձեզ այդ հարցում :) Մեր ժամանակներում յուրաքանչյուր իրեն հարգող և իրեն այդպիսին համարող «ասպետ» պետք է համապատասխանի մի քանի պարտադիր չափանիշների.
- հարուստ պապայի առկայությունը պարտադիր է
- նա պիտի ունենա առնվազն մեկ սպիտակ նիվա
- մեր ժամանակների ասպետին պատվաբեր չէ ենթարկվել երթևեկության օրենքներին՝ չգերազանցել թույլատրելի արագությունը, կապել ամրագոտիները և այլն..
- իր ընկերուհին պետք է մինչ իր հետ հանդիպելը ուրիշ ընկեր ունեցած չլինի, թե չէ ի՞նչ կմտածեն մնացած «ասպետները»
- ասպետի վզին պարտադիր պիտի փայլի ժնջիլանման ոսկյա շղթա
- իրեն ոչ մի իգական սեռի ներկայացուցիչ «չէ» պետք է չասի.. այլապես գործում է «աղվեսի մռութը որ խաղողին չի հասնում, ասում է թթու էր» սկզբունքը
- ասպետի հարսանիքին պիտի լիմուզին լինի, այլապես չի ամուսնանա
- լիմուզինի հետևից պիտի աչք զարնեն 5-6 խամեռներ, իսկ էն մնացած օպել-մոպելները պիտի հանկարծ տեսախցիկի դիմաց չհայտնվեն
- իր համար սերը դա պապայի հարուստ ընկերոջ աղջիկն է
իսկ հիմա, հարգելի տղաներ, առաջարկում եմ մինչ մեզ, աղջիկներիս առաջ որևէ պահանջ ներկայացնելը, մինչ մեզանից անվերջ տրտնջալը և իդեալային կերպարի հետ համեմատելը, փորձեք նախ ինքներդ գոնե մի փոքր համապատասխանել ձեր իսկ ստեղծած կերպարին: Ստորև ձեզ եմ ներկայացնում միջնադարյան ասպետի երդումը.
-Երկրպագել Աստծուն և մարտնչել հանուն հավատի:
- Հավատարիմ ծառայել սեփական տիրոջը և խիզախորեն կռվել նրա համար:
- Պաշտպանել թույլերին, այրիներին, ազնվաբարո կույսերին՝ զոհաբերելով անձը հանուն նրանց:
- Ոչ մեկին չնեղացնել, չբռնագրավել ուրիշի ունեցվածքը և պայքարել նրանց դեմ, ովքեր կանեն դա:
- Առաջնորդվել միայն Փառքով և բարեգործությամբ, ոչ թե շահով և պարգևներով:
- Պայքարել միայն հասարակական բարեկեցության համար:
- Հարգել պատիվը, կոչումը և ռազմական միավորումը՝ չձգտելով մարտական ընկերների նկատմամբ գերազանցության հասնելուն:
- Մյուսների հետ մարտի դուրս չգալ մեկի դեմ:
- Օտար տիրոջից երբեք չվերցնել ոչ թոշակ, ոչ նպաստ:
- Միշտ ընդունել հավասար մարտ մղելու կոչը:
- Միշտ կատարել խոսքը կամ տրված խոստումը:
- Միշտ ասել ճշմարտությունը, Եթե նույնիսկ այն ձեռնտու չէ:
- Միշտ լինել հավատարիմ, բարեկիրթ, համեստ:
Հ.Գ. Սույն գրառումս ընդունեք մի փոքր հումորով, բայց մի մոռացեք, որ ամեն կատակի մեջ կա կաթիլ ճշմարտության ))) Իմ այս գրառման մեջ օգտագործված «ժամանակակից ասպետական չափանիշները» իմ իսկ գրչի արդյունք են, ցանկացած համընկնումը՝ պատահականություն :ճճճճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել