Tert.amLife-ը գրում է.

Երգի պետական թատրոնի լուծարման հարցը կասեցված է, այս մասին Tert.am Life-ին հայտնեց թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

«Զագահարել են թատրոնի տնօրենին և ասել, որ այդ հարցը կասեցված է»,- նշեց նա։

Արթուր Գրիգորյանը նկատեց, որ զրամացած է, որ մինչև հիմա ինչու իրեն պաշտոնապես չեն ծանուցել թատրոնը լուծարելու որոշման մասին․ «Ոչ ոք չի զանգել ինձ ասելու, որ այսպիսի բան կա։ Այ դա է ինձ զրամացրել, ո՞նց կարելի է»։

Հարցին` արդյոք որոշումը կասեցնելուն նպաստել է համացանցում այս թեմայով սկիզբ առած քննադատությունը բազմաթիվ հայտնի մարդկանց կողմից, Արթուր Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկերացրեք, ես համացանցից բան չեմ հասկանում։ Աղջիկս`Մանեն, զանգեց, կարդաց, ինչեր են գրել երգիչները։ Այդպես էլ պետք է լիներ, սա իրենց տունն է եղել, այստեղ են մեծացել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել