Երբ ԵՊՀ-ն կուսակցականացվում էր ու դառնում էր մեկ կուսակցության շահերի սպասարկու,
Երբ ԵՊՀ-ում դասախոսների պայմանագրեր չէին երկարացնում քաղաքական հայացքների պատճառով, ու դասախոսները վախենում էին ձայն հանել,
Երբ ուսանողական ինքնակազմակերպման մարմինները դառնում էին ՀՀԿ երիտթևի բջիջ,
Երբ ԵՊՀ-ն ներգրավվում էր ընտրակեղծիքների պրոցեսի մեջ,
Երբ ԵՊՀ-ն իր սուղ միջոցներից հսկայական գումարներ էր փոխանցում նախկին երիտասարդ Կարեն Ավագյանի հիմնադրամին, որ ծառայում էր երիտասարդական դաշտը հհկականացնելուն,
Երբ հնարավոր եղավ ավարտել ԵՊՀ-ն, դիպլոմ ստանալ և անգրագետ մնալ,
Երբ ԵՊՀ կրթության որակը հավասարվեց վճարը մուծելուն,
Երբ փողով ու ծանոթով քննություն ստանալը դարձավ սովորական բան․․․
Էս ԵՊՀ-ի համար մտահոգները միգուցե իշխանության հետևից չէին տեսնում էս խնդիրները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/2488747204528833?notif_id=1551341635175382¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել