Մեր երկրի ամենամեծ հարթավայրում (Արարատյան) վերջին տասնամյակում ամենահաջողված բիզնեսի՝ ձկնարդյունաբերության նպատակով հորատված ստորերկրյա (արտեզյան) ջրերի չարաշահման հետեւանքով մի կողմից՝ անջրդի է դարձել վարելահողերի մեծ տարածքներ, մյուս կողմից՝ երկրի մակերեւույթ բարձրացող ջրերը, լցվելով արհեստական ջրանցքներ, խանգարում են դրանց աշխատանքին, որի հետեւանքով կրկին բարձրանում է մակերեւութային գրունտային ջրերի մակարդակը՝ ճահճացնելով ու աղուտների վերածելով վարելահողերի մեծ հատվածներ։
Հարթավայրի գյուղական բնակավայրերի հողօգտագործողներից շատերը զրկվել են դաշտերը ոռոգելու հնարավորությունից, քանի որ արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող աղբյուրները, որ շատ գյուղական բնակավայրերի ջրի միակ աղբյուրն են, նվազել եւ ցամաքել են, քանի որ ցածրադիր հատվածներում ձկնաբուծական տնտեսությունների համար հորված աղբյուրները խլում են վերին հատվածի ջրհոր—շատրվանների ճնշումը։
100-ից մինչեւ 180 եւ ավելի մետր խորության վրա գտնվող արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա երեք շերտից, սակայն պետք է նշել, որ այդ ավազանը գնալով ցամաքում է, իսկ այդ ոլորտի պատախանատուները դեռ համեստորեն լռում են՝ բերանները մի պուտ ջուր առած, իսկ ականջները գրպաններում տեղավորած:
2009 թվականի տվյալների համաձայն՝ հաշվարկները ցույց են տվել, որ ինքնաշատրվանող հորատանցքերից ավելի քան 200-ը վթարային են եղել, կամ չեն ունեցել փականներ, որոնցից ջուրն անխնա դուրս է հոսել։ Հաշվառված աղբյուրներից մոտ 230-ը հորատվել են վերջին տարիներին՝ ձկնարդյունաբերության նպատակով, որի հետեւանքով 35-40%-ով նվազել է ոռոգման եւ խմելու ջրի քանակը։
Դե չեմ խոսում այն մասին, որ սկսած 2007 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը քանի հարյուր ինքնաշատրվանող հոտարանցքերի համար թույլտվություն է տվել... Դե ինչպես ասում են՝ «Արարատյան արտեզյան ջրավազանի հերն էլ անիծած, կորեւորը ՓՈՂ կպնի»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել