Պրոֆեսիոնալ ու պոպուլիստ իրավապաշտպանների տարբերությունը․

1) Պոպուլիստի լոգիկայի համաձայն՝ բոլորն ի ծնե ունեն որոշ «սուրբ» և անխախտելի իրավունքներ (տարբեր՝ կախված պոպուլիստի ճաշակից)։ Պրոֆեսիոնալը գիտի, որ իրավունքի մասին կարելի ա խոսել միայն էն դեպքում, եթե իրավունքը որևէ տեղ ամրագրված ա։

2) Պոպուլիստը սիրում ա մունաթ, շուխուռ, կամեռաներ ու պլակատներ։ Պրոֆեսիոնալը դրանք օգտագործում ա միայն ծայրահեղ դեպքում (եթե դրանց կարիքն իրականում կա)։

3) Պոպուլիստը ցանկացած խնդրով դիմում ա դատարան։ Պրոֆեսիոնալը գիտի, որ դատարան դիմելը երբեմն անիմաստ ա (օրինակ՝ երբ հարցի լուծման համար պետք են օրենքի փոփոխություններ ու լոբբինգ)։

4) Պոպուլիստը մտածում ա, որ դատարանը պետք ա լինի «արդար»։ Պրոֆեսիոնալը գիտի, որ «արդարությունը» և «արդարադատությունը» տարբեր բաներ են։

5) Եթե պոպուլիստը պարտվում ա դատարանում, ապա «սուձյան միշտ ծախած էր, խաղն էլ առած էր»։ Պրոֆեսիոնալը կարողանում ա վերլուծել պարտության իրական պատճառները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել