Ռուս-ամերիկայն գրող Վլադիմիր Նաբոկովը ճանաչված հանճար էր։ Նա ապրել է տարբեր երկրներում, մանկուց սիրել է գրականություն։ Մի քիչ ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ միանգամից պարզ է դառնում, թե ինչն է ոգեշնչել գրողին իր աշխատանքների համար։

  • Ծնվել է Ռուսական կայսրությունում։ Այնտեղ էլ անցել է նրա մանկությունը։
  • Գրողի հայրը եղել է պալատական, իսկ մայրը՝ ոսկի ձուլողի դուստր։ Ընտանիքում եղել է 5 զավակ։
  • Մանկուց ուսումնասիրել է 3 լեզու։
  • Գրողը հետաքրքրվում էր միջատաբանությամբ։
  • Հեղափոխությունից առաջ գրողն այն ժամանակների համար բավականին մեծ ժառանգություն է ստանում։
  • Ուսումնարանում սովորելու տարիներին նա սեփական միջոցներով հրատարակում է իր բանաստեղծությունների հավաքածուն։
  • Տեղափոխությունից հետո նա ապրել է Գերմանիայում, որտեղ դասավանդել է անգլերեն։
  • Գրողի կինը հրեա էր, այդ պատճառով նրանք տեղափոխվում են Ամերիկա։
  • Հեղինակն ընդամենը 2 ռուսերեն ստեղծագործություն ունի։
  • Նա նաև տաղանդավոր շախմատիստ էր։
  • Նաբոկովը չէր սիրում Դոստոևսկուն։ Անկեղծ ասած՝ նա շատ բաներ չէր սիրում՝ ջազ, լողավազան, հոգեվերլուծություն, Թովմաս Մանն, Ֆոլկներ և շատ այլ բաներ։
  • Նրա վեպերի հիման վրա նկարահանվել է 10 ֆիլմ։
  • Գրողը երբեմն օգտագործում էր Վլադիմիր Սիրին և Վասիլիյ Շիշկով կեղծանունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել