Առաջին անգա՞մ եք ճանապարհորդում։ Չգիտե՞ք՝ ինչպես վարվել ինքնաթիռ նստելիս կամ օդում գտնվելիս։ Դուք վստա՞հ չեք, թե ինչ է պետք վերցնել և ինչը՝ թողնել։

Հետևեք այս խորհուրդներին, և ճանապարհորդությունը կվերածվի հարմարավետ և հաճելի իրադարձության։

Խնայողություն տոմսերի վրա

Ճանապարհորդության նախապատրաստվելուց առաջ ցանկալի է ծանոթանալ ինքնաթիռի տոմսերի գների տարբերակներին։ Դրա համար հարկավոր է փնտրել տարբերակներ և համեմատել դրանք։ Ամենահարմար առաջարկներն ավիափոխադրողները տեղադրում են երեքշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին։ Եթե ցանկանում եք խնայել, ապա հաշվի առեք սա։

Պահպանեք լարերը

Ճանապարհորդության ժամանակ ձեզ հարկավոր կլինեն լիցքավորիչներ։ Հաճախ այդ լարերը կոտրվում են և օգտագործման համար դառնում անպիտան։ Այս խնդրից խուսափելու համար լարի ծայրամասերին գալարներ տեղադրեք։ Սրա շնորհիվ լիցքավորիչի լարի կյանքը բավականին կերկարի։

Փաստաթղթեր

Լինում են իրավիճակներ, երբ ճանապարհին հարկավոր է լինում անձը հաստատող փաստաթուղթ, սակայն չեք կարողանում հիշել, թե որտեղ եք այն դրել։ Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար սկանավորեք ձեր փաստաթղթերը և դրանք պահպանեք հեռախոսի մեջ, ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կլինեն ձեռքի տակ։

Ճամպրուկի մեջ իրերի ճիշտ դասավորվածություն

Երբ ճանապարհորդության ժամանակ ստիպված եք շատ իրեր վերցնել ձեզ հետ, բնականաբար, դրանք ճամպրուկի մեջ ճիշտ դասավորելու խնդիր է առաջանում։ Ավելի էրգոնոմիկ դասավորելու համար իրերը ոչ թե ծալեք, այլ կլորացրեք։ Այսպիսի դասավորվածությունն ավելի կմեծացնի ճամպրուկի տարողունակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել