Ինքնավստահության զգացումը և արժանապատվության զգացումը ֆիզիկապես զգացվում են մարմնի վրա։ Դուք կարող եք տեսնել այս որակների բացակայությունն այլ մարդկանց մոտ, սակայն ձեզ մոտ այն գտնելը բավականին դժվար է։

Ի՞նչ է նշանակում «արժանապատվություն»

Այս որակի հիմքը համարվում է ինքնասիրությունը։

Ի՞նչ է հարգանքը

Հարգանքն այն զգացումն է, որն առաջանում է մեզ մոտ, երբ ուրիշների մոտ նկատում ենք այն, ինչը համարում ենք ուժեղ և արժեքավոր։ Դա կարող է լինել բնավորության գիծ, շփման կամ պահվածքի ձև, դաստիարակություն և այլն։ Մենք նկատում ենք այն ամենը, ինչին ինքներս ենք ձգտում։

Ինքնասիրություն

Համապատասխանաբար, կարելի է ասել, որ ինքնասիրությունը նույն հարգանքն է, սակայն ինքդ քո հանդեպ։ Մենք ինքներս մեզ հարգում ենք ինքնատիրապետման և հասկանալի լինելու կամ էլ գեղեցիկ խոսքի համար։ Մենք հարգում ենք մեզ, երբ մեր վարքն ու ապրելակերպը համապատասխանում են մեր պատկերացումներին։

Ինչպես ենք մենք դրսևորում հարգանքը

Ուրիշի հանդեպ հարգանքը մենք դրսևորում ենք նրան լսելով։ Այդպես պետք է լինել նաև ինքդ քեզ հետ։ Անձնական արժանապատվության զգացումը ձևավորվում է ինքնասիրության հիման վրա։ Մենք պետք է ընդունենք սեփական ուժերը, իրավունքները և պատասխանատվությունը և պետք է ճիշտ գնահատենք ուժեղ և թույլ կողմերը։

Հարգել ինքդ քեզ նշանակում է գիտակցել սեփական արժեքը, հարգել սեփական կարիքները, էմոցիոնալ վիճակը, զգացմունքները և մտահոգությունները։ Դրա համար հարկավոր է զարգացնել անձնական էթիկան։

Անձնական էթիկա

Անձնական էթիկան արտահայտվում է մեր վարքի, համոզմունքների և խոսքի, աշխարհի հանդեպ մեր վերաբերմունքի, մարդկանց և բնության հետ փոխհարաբերությունների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել