Armsport.am-ը գրում է.

Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր կմեկնեն ԱՄՆ:

Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահագներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար Բաչկովը Միացյալ Նահանգներում կանցնի ֆիզիկական պատրաստվածության փուլ, ինչպես նաև կանցկացնի սպարինգ մենամարտեր աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

Ինչպես տեղեկացրել է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, այս ամենը արվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի անձնական միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել