Լավ, մի կողմ դնենք դրսի մեդիադաշտում իրավիճակը։ Ախր ներհայկական մեդիադաշտում էլ ա կատարյալ զվիզդեց։ Վերադարձել ենք այն «հին ու բարի» ժամանակներին, երբ ադրբեջանական Day.az-ի ամեն տռոց հայկական լրատվականները բերում էին մեր դաշտ։ Այդ կայքը հիմա ակտուալ չէ, բայց ադրբեջանական քարոզչական ուղերձները բերողները նորից ծլում-ծաղկում են, քանի որ քաղհան անող չկա․․․

1․ ԱՄՆ կոնգրեսականը Խոջալուի թեմայով հայտարարություն է անում (բնականաբար, ադրբեջանական քարոզչությամբ համեմված), «Ամերիկայի ձայնը» սիրուն թարգմանում է հայերեն, իր մոտ դնում է, ինչից հետո նույն տեքստն ամբողջությամբ «Առավոտն» է վերահրապարակում։

2․ Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանի հասցեին վիրավորական հայտարարություն է տարածում ադրբեջանական լրատվամիջոցներում, «Հրապարակը» վերցնում է, թարգմանում է հայերեն, հրապարակում։

3․ ErmeniHaber.am կայքը, որն ի սկզբանե նախատեսված էր հայկական տեսակետները թուրքերենով թուրքական լսարանին հասցնելու համար, եսիմ խի թարգմանում է հայերեն Խոջալուի թեմայով թուրքերի հայտարարություններն ու տարածում հայկական լսարանին։

Մինչ կառավարական քարոզիչները զբաղված են Ուրցաձորի օրինական վերընտրված գյուղապետին դավադիտ անելով ու Ֆեյսբուքում Նիկոլի ռեյթինգը գուրգուրելով, ադրբեջանական քարոզչությունն անարգել հոսում է ներս․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել