Politik.am-ը գրում է.

Փետրվարի 25-ի երեկոյան մի քանի լրատվականներ գրեցին, որ  Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետեր Ադյան եղբայրներին:

Հրապարակումից միայն ժամեր անց ՊՎԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ և հաստատեց մամուլի հրապարակումներ, որ ԱԱԾ կողմից ձերբակալվել են իրենց աշխատակիցներ։

Ինչպես հայտնի է, ՊՎԾ-ն ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության նախկին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկա անդամ Դավիթ Սանասարյանը։ Նա քաղաքական դաշտ է  եկել հասարակական սեկտորից: Սանասարյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սորոսի հիմնադրամի հիմնական շահառուներից է, և հենց այս հիմնադրամի աջակցությամբ է հայտնվել քաղաքական դաշտում, ինչպես շատ այլ հասարակական-քաղաքական գործիչներ։

Ակնհայտ է, որ ԱԱԾ այս գործողությունը լուրջ հարված էր Դավիթ Սանասարյանի հեղինակությանը, և եթե նա պաշտոնանկ արվի, այլևս չի կարողանա շարունակել լուրջ դերակատարում ունենալ քաղաքական դաշտում։ Պաշտոնանկ արվելով՝ նա, ըստ էության, կմերժվի  վարչապետ Փաշինյանի կողմից։ Սորոսական գործիչներից ամենաակտիվը Դանիել Իոաննիսյանն էր։ Նա իր ֆեյսբուքյան էջում անգամ գրել էր, որ «ԱԱԾ-ի քննչական ֆունկցիաները պետք է փոխանցվեն Քննչական Կոմիտեին»:

Ըստ ամենայնի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին տեղեկատվական դաշտում դժվար օրեր են սպասվում։ Նա տրորել է սորոսականներից մեկի ոտքը, ու կարելի է սպասել, որ Սորոսը իր կողմից ֆինանսավորվող տեղեկատվական հարթակներով պատերազմ կվարի Արթուր Վանեցյանի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել