Հրապարակվեց «City of Smile» բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկը (հոգաբարձուների խորհրդի նախագահն Աննա Հակոբյանն է)։

Մի շարք հարցեր առաջացան․

1) Ինչո՞ւ են իրար հետ ակնհայտորեն փոխկապակցված անձինք կատարել առանձին-առանձին նվիրատվություններ (օրինակ՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն՝ առանձին, Գագիկ Ծառուկյանն՝ առանձին և այլն)։

2) Ինչո՞ւ է մեկ բարեգործական կազմակերպությունը նվիրատվություն կատարում այլ բարեգործական կազմակերպությանը (օրինակ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամ, «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ և այլն):

Նվիրատուների թվում կան շատ խոշոր ընկերություններ (Երևանի կոնյակի գործարան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և այլն)։

Առևտրի միջազգային պալատի (ICC)՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի կանոնների» 4-րդ հոդվածի c կետի համաձայն՝ կորպորացիաները պետք է բացառեն ոչ պատշաճ բարեգործական նվիրատվությունների կատարումը։ Հատկապես պետք է ուշադրություն դարձվի այն կազմակերպություններին կատարված նվիրատվություններին, որոնք կապված են նշանավոր քաղաքական դեմքերի, նրանց մերձավոր ազգականների կամ ընկերների հետ։

Հիմա եթե պարզվի, որ այդ ընկերությունները նվիրատվությունը կատարելուց առաջ կամ հետո պետությունից որևէ «օգուտ» են ստացել (հարկային արտոնություններ, ակտերի «ջրում»), ապա դա կարո՞ղ է որակվել որպես կոռուպցիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել