Երգչուհի Լեդի Գագան «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ընթացքում կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր աշխարհում ամենախոշոր ադամանդներից մեկով զարդարված մանյակով, որի արժեքն ավելի քան 40 մլն դոլար է: 

Ադամանդը պատկանում է Tiffany & Co ընկերությանը եւ ամենամեծ դեղին ադամանդներից մեկն է աշխարհում: Թանկարժեք քարը 1877 թվականին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում եւ կշռում էր մոտավորապես 288 կարատ, մեկ տարի անց այն ձեռք է բերել ոսկերչական ընկերության հիմնադիր Չարլզ Թիֆանին:

Նույն տարում՝ մշակումից հետո, Թիֆանիի ադամանդն ստացել է 82 նիստ եւ կշռել 128,54 կարատ: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ վերջին անգամ ադամանդը կրել է Օդրի Հեփբերնը 1961 թվականին «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի գովազդային նկարահանման համար: Ոչ մի աստղ այդ զարդով չի հայտնվել պարգեւների հանձնմանը, բրենդը բացառություն է արել Լեդին Գագայի համար:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, մանյակի ստեղծումն ավելի քան մեկ տարի է պահանջել եւ բաղկացած է 481 քարից: Երգչուհին հայտնվել է Alexander McQueen-ի երկար սեւ զգեստով եւ մանյակը համալրել է վառ դեղին ու սպիտակ ադամանդներով զարդարված ականջօղերով՝ Tiffany-ի 2019 թվականի հատուկ հավաքածուից:

Լեդի Գագան «Օսկար» է նվաճել «Աստղը ծնվեց» ֆիլմի Shallow երգի համար։ Երգչուհին երրորդ անգամ էր անվանակարգվել «Օսկար»-ի, բայց պարգեւն ստացել է առաջին անգամ: «Օսկար»-ի հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ի երեկոյան Լոս Անջելեսում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Image result for леди гага на оскар 2019Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել