Հաճախ ինքնազարգացումը հանգեցնում է փախուստի իրական «ես»-ից։ Մարդը, չսիրելով և չընդունելով իրեն, փորձում է իդեալական կերպար ստեղծել։ Հաճախ այսպիսի մարդիկ չեն կարողանում ադեկվատ կերպով գնահատել իրենց կարողությունները, խոստովանել իրենց թուլությունները և այլն։

Անձնական աճ

Երբեմն ինքնազարգացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեբանական պաշտպանություն։ Այն իդեալական «ես»-ի տեսիլք է։ Այսպիսի մարդուն դուք հեշտորեն կարող եք ճանաչել ավելորդ ինքնաքննադատության և շրջապատի հանդեպ նրա պահանջկոտության շնորհիվ։ Երբեմն սրա պատճառով մարդը շատ ագրեսիվ է դառնում։ Նա փորձում է իր հարազատներին համոզել իր ճշմարտացի լինելու մեջ և այդպիսով վերածվում է բռնապետի։

Լինել հատուկ

Պատահում է այնպես, որ մարդն աղավաղված պատկերացումներ է ունենում հաջողության մասին։ Նա չի կարողանում ադեկվատ կերպով ընդունել իր ուժեղ և թույլ կողմերը։ Հաճախ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ խորասուզվում են անհատական աճի վերաբերյալ տարբեր թրեյնինգների կամ լեկցիաների մեջ։ Նրանք մտածում են, որ սրա շնորհիվ իրենք յուրահատուկ են դառնում։ Այսպես իրենք իրենց աչքին էականորեն բարձրանում են։

Նպատակ

Զարգացումը պետք է ուղղված լինի ուժեղ որակներ ձեռք բերելու վրա։ Ինքնազարգացման նպատակը պետք է լինի գիտակցության ընդլայնումը, աշխարհի ճանաչումը։ Կարևոր է նաև հիասթափությունների, վախերի և այլ բացասական երևույթների հաղթահարումը։ Հարմոնիկ անհատները վեճերի կարիք չեն ունենում։ Այսպիսի մարդիկ իրենց մտքերը չեն փաթաթում ուրիշների վզին։ Գիտակից մարդը միշտ ընդունում է քննադատությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել