Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց «Արհմիությունների մասին» օրենքի նախագիծը ԱԺ բերելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը:

«Նիստից հետո նախագծի վերաբերյալ լրատվականներից մեկին հայտնած տեսակետից հետո նախագծի հեղինակ, ԲՀԿ-ից իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանն ինձ հրավիրել է բանավեճի։ Քանի որ նիստն ամբողջությամբ լուսաբանվել է, բոլորը լսել են պրն Պետրոսյանի փաստարկները, ընդդիմախոսների, այդ թվում՝ իմ հակափաստարկները, որոնք անփոփոխ են, թեման ինձ համար համարում եմ փակված, բանավեճի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- գրել է նա։

Արեն Մկրտչյանը Գևորգ Պետրոսյանին շնորհակալություն է հայտնել իր «տեսակետը չընդունելով այն կարևորելու և դրա արդյունքում բանավեճի հրավերի համար»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել