Հպարտ քաղաքացուն առաջարկում են գտնել եղունգ, որով նա պետք է իր գլուխը քորի, այնքան քորի, մինչև որ գլխում հաղթահարի աղքատությունը և ավելորդ հարցեր չտա կառավարությանը։

Ի դեպ, եթե քորելուց հետո հպարտ քաղաքացին ինքն իրեն հարցնի, թե ի՞նչ է արել ինքն իր համար, ապա կպարզի, որ մինչև հիմա իր համար ոչինչ չի արել, իսկ ինչ արել է, կառավարության համար է արել։ Դրանից հետո ավտոմատ կերպով կծագի «Իսկ ի՞նչ է արել կառավարությունն ինձ համար» հեղափոխական հարցը, և շատ անհարմար բան կստացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել