Սերժ Սարգսյանն էլ ժամանակին Երևանում նստած ու իրենց 800 հեկտարի վերաբերյալ խորհուրդներ տվողներին խորհուրդ էր տալիս գնալ ու հետ գրավել այդ կորցրած 800 հեկտարը քննադատելու փոխարեն, իբր՝ կորցրել ենք, եղածը մեծ բան չէ, էդքան մի քննադատեք:
Հիմա էլ, թե բա՝ կարևորը՝ մտածեք, թե դուք ինչ եք արել ձեզ համար: Չէ, իրոք, էս ժողովրդին նման խորհուրդներ տալն անիմաստ ժամանակ ծախսելուն հավասար բանա, որովհետև թե՛ պատերազմի դաշտում, թե՛ սեփական կյանքը բարելավելու գործում հայերը հաստատ թասիբի գցելու խնդիր չունեն: Խոսքս, իհարկե, բնակչության մեծամասնության ու գիտակից հատվածի մասին է:
Քարից հաց քամող ու այսքան տարիների ընթացքում պետություն պահող ժողովուրդն ինքն իր մասին միշտ էլ կարող է մտածել: Այլ հարց է, որ իշխանությունների կարողությունները շատ դեպքերում չեն հասնում ժողովրդի պահանջները բավարարելու համար: Արդյունքում ստացվում է այսպիսի պատկեր, երբ իշխանությունը փորձում է ժողովրդին խորհուրդ տալ, որ իրենց այլևս խորհուրդ չտան: