Մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Դանիա-Հայաստան խաղից հետո կարճ հարցազրույց է տվել news.am-ին: Մովսիսյանը մասնավորապես նշել է.
«Սա մեծ հաղթանակ է մեր ազգի, մեր ժողովրդի եւ հատկապես մեր մարզչի համար:
Մալթայի հավաքականի դեմ խաղից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին մեր եւ մեր մարզչի հասցեին, սակայն այսօր մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք եւ խաղում ենք ոչ թե գումարի, այլ մեր ազգի հպարտության եւ մեր ժողովրդի համար:
Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, կարող եմ ասել, որ Դանիան բարձրակարգ մարզիչ ունեցող ուժեղ թիմ է: Նրանք ուժեղ պաշտպանություն ունեն, սակայն այսօր մենք տակտիկապես ավելի գրագետ գործեցինք: Մեր թիմի բոլոր օղակները հիանալի էին համագործակցում:
Շնորհակալություն հայ երկրպագուներին, ովքեր ամբողջ խաղի ընթացքում աջակցում էին մեզ ստադիոնից:
Մենք շարունակելու ենք խաղալ հաղթանակի համար: Եթե հաղթենք հաջորդ բոլոր հանդիպումներում, ապա կպայքարենք խմբից դուրս գալու համար»:
Կեցցե՛ս, Յուրա: Կեցցեն մեր բոլոր տղաները, մենք հպարտանում ենք ձեզանով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/319347671532337?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել