Կորեական թերակղզու հարցերով ԿՀՎ-ի նախկին տնօրեն Էնդրյու Քիմն ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանուն իր երեխաների միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է «Ռենհափ»-ը։

Քիմի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հարցրել է Կիմ Չեն Ընին՝ արդյոք նա իսկապես պատրաստ է միջուկազերծմանը։ Ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հիշեցրել է, որ ամուսին է և հայր։

«Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները պայուսակներում միջուկային զենք ունենան՝ իրենց կյանքն ապրելու համար»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել