Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ամենամեծ` Չամլըջա մզկիթում, որի շինարարությունը Ստամբուլում սկսվել էր  6 տարի առաջ, առաջին էզանը կկարդան մարտի 7-ին:  Օրը պատահական չի ընտրվել: Ըստ մուսուլմանական օրացույցի` այս տարվա մարտի 7-ը համապատասխանում է Ռեգաիփի ( ցանկության ) գիշերվա հետ: «Ռեգաիփ» թարգմանաբար նշանակում է «ցանկանալ ինչ-որ բան», նշվում է ամեն տարվա Ռաջաբ ամսվա առաջին ուրբաթ օրվա գիշերը:

Մզկիթում միաժամանակ կարող է աղոթել ավելի քան 63 հազար հավատացյալ:

Օսմայան-սելջուկյան ճարտարապետական ոճով կառուցված համալիրը, բացի բուն մզկիթից, ընդգրկում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, հանդիսությունների դահլիճ, արվեստանոց և ավտոկայանատեղի. հայտնում է  Anadolu գործակալությունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել