Լավ չէ, երբ սեփական պարտությունը (հաճախ թվացյալ) համարում եք պետության ու ժողովրդի պարտությունը, նույնիսկ կործանումը: Причем тут ժողովուրդ ու պետություն, եթե անձամբ դուք եք կորցրել կարիերայի հեռանկարը, դուք եք զրկվել ամեն ամիս ծրարով փող ստանալուց, կոպեկով տարածքներ սեփականաշնորհելուց, ապաշնորհ ազգականներին պետական համակարգ խցկելուց… Էլ չշարունակեմ: 

Էդ պարտությունը ցավոտ ա, իհարկե, բայց մահացու չէ, սրտներդ լեն պահեք, առաջ նայեք, դեռ ջահել եք, էդքան մի չարացեք: 

Ու սենց մի մանրացեք, ժողովրդի ու պետության «շահի» հետևում մի պախկվեք: Մեկ ա, ձեր անձնական էգոն էնքան մեծ ա, որ ցցվում ա էդ «շահի» հետևից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել