«2020թ. հունվարի 1-ից ու­ժի մեջ են մտնում ԵՏՄ շրջա­նակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենանե­րի մաքսազերծմանը:

Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մե­քենաների արժեքը միանգա­մից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային ար­ժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխա­տանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մե­քենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղ­ված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդ­քան թվով մարդ կդառնա գործազուրկ:

Հայաստանի իշխանությունները պատ­րաստվում են դիմել ԵՏՄ հա­մապատասխան մարմիննե­րին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտո­նությունը ևս 5 տարով երկա­րացնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել