Դե որ էդքան ասեցիք, մի բան էլ Թումանյանի մասին ես ասեմ։
Կարդացեք իրա գործերը, մտքերը ու կտեսնեք, որ ամենահզոր փիլիսոփայական հարցերը, համամարդկային արժեքներն առավելապես քննարկել է կյանքի վերջին տարիներին։
Բնական է՝ իմաստնացած հանճարը մեծ տարիքում առավել հղկված է լինում։
Սուտի լուրջ բառեր չեմ օգտագործում, հատ-հատ կարող եմ հիմնավորել։ Թե՛ համաշխարհային գրականությունը, թե՛ հայ ազգը լուրջ կորուստ են ունեցել, երբ մտքերի ծաղկման շրջանում է մահացել Թումանյանը։
Ոնց որ մի ընտիր միրգ, հլը լրիվ չհասած, ընկնի։
Քառյակներն ասածս ուշ շրջանի գործերից են... Տիեզերական փիլիսոփայություն, մի քառյակի ու մի տուփ սիգարետի հետ ողջ գիշեր կարող ես նստել. ժամանակդ անիմաստ չի անցնի։
Հասարակ հայ գյուղացի մարդու ու այս օրերին երազելի, իրական ինտելիգենտ, մակարդակով հայ մարդու միքս էր Թումանյանը։
Ի դեպ, էն, որ մենք դարերով պետության դերը չենք հասկանում, մարդախմբից քաղաքացիական հասարակության չենք վերածվում ու տենց էլ մինչև հիմա չենք ընկալում, որ էդքան տխուր վիճակում ենք (գրողի տարածը), մի բան էլ դեռ շարունակում ենք հեռանալ ճիշտ ճանապարհից, իրականում զավեշտ է...
Էս մարդը մեր դիագնոզն էլ, կազդուրման մեխանիզմն էլ 130 տարի առաջ տվել է։ Ցավոք, դեռ շուտ է ընկալման համար։