Հավայան կղզիներն ասոցացվում են օվկիանոսի, տաք արևային եղանակի, մաքուր ծովափերի և սերֆինգի հետ, բայց այս կղզին ունի նաև մի շարք այլ հետաքրքիր առանձնահատկություններ։
- Կղզին համարվում է ԱՄՆ-ի նահանգը։ Այն կազմված է 8 կղզիներից, որոնցից մեկը պատկանում է մասնավոր սեփականատիրոջ։
- Բոլոր կղզիների մոտ ակտիվ հրաբուխներ կան։ 1983 թվականին հրաբուխներից մեկը սկսել է ժայթքել։ Այն ակտիվորեն ժայթքում է նաև այսօր։
- Հրաբուխների անդադար ժայթքման պատճառով կղզիների տարածքն անընդհատ մեծանում է։
- Հավայան կղզիներն աշխարհից ամենակտրված վայրն է։ Ամերիկա մայրցամաքին հասնելու համար հարկավոր է անցնել 3700 կմ։ Այն Հավային դարձնում է քաղաքակրթությունից ամենահեռու անկյունը։
- Եթե լեռների բարձրությունը չափենք ստորոտից, այլ ոչ թե ծովի մակարդակից, ապա ամենաբարձրը կլինի Հավայիում գտնվող հրաբուխը։ Նրա բարձրությունը կազմում է 10203 մետր, սակայն մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Սա մոլորակի ամենաբարձր լեռն է։
- Հավայան կղզիների բնակիչները խոսում են հատուկ բարբառով։ Դա անգլերեն լեզուն է, որը ենթարկվել է բազում փոփոխությունների։
- Հավայիում է գտնվում աշխարհի ամենախոնավ վայրը։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 17000 մմ։
- Հավայիում լեռների գագաթներին ձյուն կա։
- Զբոսաշրջիկների քանակը հասնում է տարեկան 6 մլն մարդու։
- Ամենահայտնի և մաքուր ծովափն արհեստականորեն է ստեղծվել։ Ամբողջ ավազը բերվել է Կալիֆորնիայից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել