1620 թվականին Ռավին Իցհակ Բեն Էլյակիմը՝ Պոզնանից, իր դստեր համար գրել է «Բարի սիրտը» գիրքը, որում եղել են «Կատարյալ կնոջ 10 պատվիրանները»։ Հենց դրանք էլ այսօր ձեզ ենք ներկայացնում:

1. Մի արթնացրու նրան, երբ նա քնած է։

2. Թույլ մի տուր, որ ամուսինդ ուտելիքի սպասի։ Սովը զայրույթի հայրն է։

3. Մի՛ հակաճառիր նրան և մի պնդիր, որ քո խորհուրդն ավելի լավն է, քան իրենը։

4. Մի ասա այնպիսի բան, որից նա վատ կզգա իրեն։ Եթե դու նրա հետ վերաբերվես ինչպես թագավորի, նա կվերաբերվի քեզ ինչպես թագուհու։

5. Մի արդարացրու նրա թշնամիներին և մի ատիր նրա ընկերներին։

6. Մի սպասիր նրանից անսպասելին։

7. Զգույշ եղիր նրա փողերի հետ։ Մի՛ թաքցրու նրանից քո փողային գործերը։

8. Պահի՛ր նրա գաղտնիքները։ Եթե նա պարծենում է, դա էլ գաղտնի պահի։

9. Եթե դու ուշադիր լինես նրա խնդրանքներին, նա քո ստրուկը կդառնա։

10. Զգույշ եղիր, երբ ամուսինդ բարկանում է։ Այդ պահին ո՛չ ուրախ եղիր, ոչ էլ փնթփնթան. ժպտա և ցածր խոսիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել