Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպման 59-րդ րոպեին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը երրորդ գնդակն ուղարկեց Դանիայի թիմի դարպասը՝ 3:0:

Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել նաեւ Արաս Օզբիլիսը, ով 27-րդ վայրկյանին գոլային փոխանցում էր կատարել Մովսիսյանին: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել