Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպման 59-րդ րոպեին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը երրորդ գնդակն ուղարկեց Դանիայի թիմի դարպասը՝ 3:0:
Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել նաեւ Արաս Օզբիլիսը, ով 27-րդ վայրկյանին գոլային փոխանցում էր կատարել Մովսիսյանին: Ընթանում է երկրորդ խաղակեսը:
Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
Նյութի աղբյուր՝ http://sport.news.am/arm/news/24960/daniahayastan-yura-movsisyany-errord-gndakn-uxarkec-daniacineri-darpasy.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել