Ինձ մի հարց ա տանջում․ պետական մակարդակով ոչ մեկին չի հետաքրքրո՞ւմ, թե որոշ հնդիկներ Հայաստանում ինչով են զբաղվում։ Վերցնում են քաղաքի գրեթե բոլոր հնարավոր վարձով տարածքներն, ու անզեն աչքով էլ նկատելի է, որ այդ տարածքներում գործ չեն անում, մի քանի կտոր ապրանք են լցնում, մի հոգի մի քանի ժամ նստում ա ու վերջ։ Եթե նույնիսկ տարածքում առկա բոլոր ապրանքները միանգամից վաճառվեն, տարածքի վարձի գումարը անգամ չեն հանի։ Բայց մարդիկ տենց նստում են։ Մեր խանութում երկու օր առևտուր չի լինում, արդեն պարտքով փող ենք ման գալիս։
Չի կարա էլի մարդ անիմաստ տեղը տարածքի փող տա, գործ չանի ու էդ տարածքը պահի։ Կարո՞ղ ա էդ ամեն ինչի մեջ ինչ-որ մութ բան կա, որ մենք չենք հասկանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել