- Եվրոպա, Եվրոպա… Ի՞նչ եք կպել էդ գովաբանված եվրոպաներից, արա։ Հարիֆ մեռնըմ են, գալիբոները։ Հորս արև։
- Իսկ ինչու՞ եք էդպես կարծում, պարոն նախարար։
- Արա՛, քուր ջան, էդ հարիֆների մոդ էինք գնացե, ինչ որ կոնֆեռանս-մոնֆեռանս էր։ Դե պեռերիվին ահագին պիվա խմանք։ Պիվեն էլ տենց խասիաթ ունի, ազիզ ջան. տեղըմ երկար չի սթրվըմ, պտի դուրս գա, հըհըհը…. Ոբշմ, քվորս ասեմ, իջանք թեթևնալու։ Արա, մեկ էլ ստրանց տվալետը որ չտեսա՜․․․ Տվալետ չէր է, բիոտվալետ էր։ Արա, քուր ջան, էս քձիբները իրանց ազգի մասին իսկի չեն մտածըմ։ Մի հատ սենց անկռիշ բան ա, դրել են հայաթը, որ ազգաբնակչությունը պիվեն մեջներից հանի։ Արա, բա դուք մա՞րդ եք, բա դուք նամուս, թասիբ ունե՞ք։ Մի կես մլյոն եվրոն ի՞նչ ա, արա, որ ափսոսըմ եք տաք, մի հատ նորմալ բիոտվալետ առնեք, ազգաբնակչությունը հանգիստ շ…, էն ո՞նց էր՝ հա, մեզի։
- Մեզի՞։
- Ձեզի չէ, մեզի. չիշիկ անի, էլի, ուրիշ ձև չուզեցա ասեմ։ Բա հալալ չի՞ մերոնց, արա՛. հլը տես ազգի հմար ոնց են մտածըմ… Թե չէ Եվրոպա՜, Եվրոպա՜… Հլա ես հեչ, կնիկս էլ հետս էր՝ մինչև չիշիկացրիմ, հոգիս գնաց։
Ոգեշնչված aramazd կամրադի՝ Բրյուսելում արած էս նկարից