Անտարկտիդայի Brunt Ice Shelf սառցադաշտում ճեղքեր են առաջացել, ինչը կարող է հսկայական սառցաբեկորի անջատման պատճառ դառնալ:

Ինչպես հաղորդում է ՆԱՍԱ-ն, սառցադաշտում 35 տարի շարունակ կայուն ճեղքվածք է գոյություն ունեցել: Երկու տարի առաջ ևս մեկ ճեղք է ի հայտ եկել սառույցի վրա, որն ստացել է Հելոուինյան ճեղք անունը: Այն մեծանում է տարեկան 4 կմ-ով:

ՆԱՍԱ-ն երկու լուսանկար է հրապարակել, որոնք ստացվել են 1986-ի հունվարի 30-ին և 2019-ի հունվարի 23-ին: Պարզվում է, որ երկու ճեղքվածքի միաձուլումը կարող է պատճառ դառնալ 1700 քառ. կմ մակերեսով սառցասարի (այսբերգ) առաջացման համար: Այն զբաղեցրած տարածքով հավասար կլինի Նյու Յորքի երկու չափսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել