Գաղտնիք չէ, որ որովայնի խոռոչում՝ կենսական կարևոր օրգանների մոտ գտնվող ճարպը վտանգավոր է օրգանիզմի համար։ Անպետք ճարպերից հնարավոր է ազատվել մեծ քանակությամբ սպիտակուցներով հարուստ սննդակարգի միջոցով։
Ինչպես փոխանցում են արտասահմանյան ԶԼՄ-ները, սպիտակուցն օգնում է արագացնել նյութափոխանակությունը և 60%-ով նվազեցնում է սնվելու ցանկությունը։
Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել հավի ձու, հավի կրծքամիս, թյունոս և նուշ։ Միևնույն ժամանակ հարկավոր է հրաժարվել քաղցրից, արագ ածխաջրերից և որքան հնարավոր է շատ ուտել մանրաթելային սնունդ։
Սրան շատ լավ լրացում կլինի նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս մարզասրահում շատ մարզվել որովայնի ճարպը վերացնելու համար, քանի որ առաջին հերթին քաշը պակասում է ի հաշիվ խնդիր չունեցող հատվածների՝ ձեռքերի, մեջքի և կրծքի։ Որովայնը և կոնքերը իրենց քաշը գցում են ամենավերջում։