Զիգմունդ Ֆրեյդը հայտնի է որպես հոգեվերլուծության հիմնադիր, որը նշանակալի ազդեցություն է ունեցել հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, անթրոպոլոգիայի, գրականության և XX դարի արվեստի վրա։ Նրա տեսությունների նկատմամբ հետաքրքրությունը չի մարում մեր օրերում էլ։
Զիգմոն Ֆրեյդի 15 ցիտատ, որոնք շատ բան կպատմեն հենց մեր մասին․
1. Որքան անբասիր է մարդն արտաքինից, այնքան դիվային է նրա ներսը։
2. Մենք իրար պատահաբար չենք ընտրում… Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։
3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չի եղել աշխարհի ստեղծման պլաններում։
4. Մենք միայնակ ենք աշխարհ մտնում, միայնակ էլ այն լքում ենք։
5. Շատերին սիրողը ճանաչում է կնոջը, միայն մեկին սիրողը ճանաչում է սերը։
6. Մարդկանց մեծամասնությունն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծամասնությանը վախեցնում է։
7. Սեր և աշխատանք. ահա մեր մարդկության անկյունաքարերը։
8. Նախանձը կործանարար է։
9. Մենք միշտ չէ, որ ապահովագրված ենք սխալներից, որոնց կապակցությամբ ծիծաղում ենք ուրիշների վրա։
10. Սեռական շեղում կարելի է համարել միայն սեքսի լիակատար բացակայությունը, մնացածը միայն ճաշակի հարց է։
11. Կյանքում ոչ մի բան այնքան թանկ չի նստում, որքան հիվանդությունն ու հիմարությունը։
12. Առաջին մարդը, որը քար նետելու փոխարեն հայհոյել է, քաղաքակրթությունը ստեղծողն է եղել։
13. Երազները թագավորական ճանապարհ են դեպի անգիտակցականը։
14. Ամեն մարդ ցանկություններ ունի, որոնց մասին չի հայտնում ուրիշներին, և ցանկություններ, որոնց մասին չի խոստովանում անգամ ինքն իրեն։
15. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատվեք, դուք եք անցյալում։ Եվ միակ մարդը, ումից ավելի լավը դուք պետք է դառնաք, դուք եք հիմա։