Նույնիսկ ամենասիրահարված կնոջ մոտ էլ կարող են կասկածներ ծագել ընտրյալի կապակցությամբ, մանավանդ երբ կինը լուրջ հարաբերությունների է տրամադրված, այդ պատճառով էլ ավելի լավ է նախօրոք հասկանալ, թե ինչ նշաններ են բնորոշ այն տղամարդկանց, որոնցից պետք է կյանքում խուսափել։ 

1. Խոսում է, բայց չի գործում

Ժամանակն է մոռանալու այն կարծրատիպը, որ կանայք սիրում են ականջներով։ Սկզբում իրոք հաճելի է հաճոյախոսություններ լսելն ու ապագայի մասին զրուցելը, սակայն գործով չապացուցվող խոսքերը միայն խոսքեր են։ Եթե տղամարդն անընդհատ խոսում է ամուսնությունից, ընդհանուր տնից, ճամփորդություններից, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ժամանակն է մտածելու։

2. Մտածում է միայն իր մասին

Իհարկե, կողքին վստահելի զուգընկեր ունենալը շատ աղջիկների երազանքն է։ Սակայն ինքնասիրահարված տղամարդիկ, որոնք առաջին հայացքից հրապուրիչ և խարիզմատիկ են, շատ շուտով խնդիրների կհանգեցնեն հարաբերություններում, քանի որ առաջին տեղում նրանք միշտ միայն իրենց են տեսնում։

3. Տարված է աշխատանքով

Վատ բան չկա զարգանալու, հաջողության ձգտելու, աշխատանքը լավ կատարելու ցանկության մեջ, սակայն աշխատանքին չափազանց նվիրված մարդիկ հաճախ խանգարված են լինում իրենց կարիերայի վրա։ Նրանք շատ քիչ ժամանակ են ունենում հարաբերությունների համար։ Նրանք կարող են մոռանալ սիրելիի հետ հանդիպելու, կարևոր ամսաթվերի մասին և ողջ էներգիան տան աշխատանքին։ Եվ եթե նա նույնիսկ ֆիզիկապես ձեր կողքին է, մտքով նա նորից կենտրոնացած է հերթական նախագծի վրա։

4. Ջանքեր չի գործադրում

Զույգի հարաբերությունները միայն այն դեպքում են ներդաշնակ զարգանում, երբ դրանց վրա երկուսով են աշխատում։ Եթե ինչ-որ պահի դուք սկսում եք հասկանալ, որ ավելի շատ եք մտածում նրա զգացմունքների, ծրագրերի և այն մասին, թե ինչ պատրաստեք ընթրիքին, իսկ զուգընկերը բացառապես իր գործերով է զբաղվում և բոլոր կոնֆլիկտները ձեր բնավորությանն է վերագրում, մտածեք՝ արդյո՞ք նման տղամարդու հետ կկարողանաք կոմպրոմիսի գալ։

5. Թաքցնում է իրական զգացմունքները

Բոլոր մարդիկ տարբեր են. մեկը ցանկանում է կիսվել հույզերով, մյուսներն ավելի զուսպ ու հանգիստ են, բայց հարաբերություններում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ զգացմունքներ ունի դիմացինդ, ինչ է իրեն դուր գալիս, ինչն է անհանգստացնում։ Իսկ եթե նա խույս է տալիս զրույցներից, թաքցնում է իսկական հույզերն ու զգացմունքները, պետք է լուրջ մտածել այդ ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել