«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի 11.06.2013թ. համարում «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել են «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս, անդրադառնալով 2013թ. հուլիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից՝ Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ. Ջհանգիրյանին` 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով որպես վկա հարցաքննելու համար: