Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել «ազգը չխայտառակելու համար»:
«Իսկ այսպիսի հարսանիքներ կազմակերպելը հարամ չէ՞»,- գրել է օգտատերերից մեկը՝ շեշտելով, որ մահմեդականները հաճախ քննադատաբար են վերաբերվում Ամանորը նշելուն՝ պատճառաբանելով, որ այն մահմեդական տոն չէ, մինչդեռ ծաղկեփունջ բռնելու արարողությունը, որը նույնպես օտար է, շատ տարածված է ու ընդունելի:
«Դա լեգենդ է, ոչ մի ծաղկեփունջ չի օգնի ամուսնանալ, ամուսնանալու համար պետք է համեստություն, պարկեշտություն և խելք»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել