Armtimes.com-ը գրում է.
Առաջիկա հինգ օրերին սպասվում է կայուն եղանակ: Հանրապետությունը գտնվում է անտիցիկլոնի ազդեցութան գոտում, դրա հետ մեկտեղ հարավ-արեւմուտքից անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք:
Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից:
Անդրադառնալով երեկ եւ այսօր դիտված քամիներին, նա նկատեց, որ դա տաք օդի ներթափանցման արդյունք է: «Առաջիկա հինգ օրերին կպահպանվի բարձր ջերմային ֆոնը, որը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Տեղումներ չեն կանխատեսվում: Կարելի է ասել բացարձակապես պարզ երկինք է լինելու ողջ հանրապետության տարածքում, այնպես որ հաստատուն քայլերով գնում ենք դեպի գարուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/155018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել